Ջերմուկում կքննարկվեն նոր փոքր հիդրոէլեկտրակայանի բնապահպանական ռիսկերը
2015թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 12.00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Արփա-2» փոքր հէկի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Հայտը ներկայացրել է «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն:
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փոքր հէկի գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն:
Հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն:
Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող են ներկայացվել ԲՆ ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (բնապահապանության նախարարությունը հանրային քննարկման մասին ծանուցել է նոյեմբերի 17-ին):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել