Գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ
Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են»,- տեղեկացնում է նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել