HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալը

Նոյեմբերի 18-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով` Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Այցի հիմնական նպատակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալն է, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ:

Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter