HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամապանակի գողություն՝ հագուստի խանութում

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի օգոստոսի 27-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր պայուսակից հափշտակել է դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, կանխիկ զգալի գումար։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք զննվել են գողության մասին հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ իր դրամապանակը հափշտակել է տեսագրության մեջ երևացող՝ նիհար կազմվածքով, կարճ սանրվածքով, սև մազերով, մեծ սուր քթով, մուգ մաշկով երիտասարդը, ում հագին այդ պահին եղել է կապույտ վերնաշապիկ, սև տաբատ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով  միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter