
Ժողովուրդը մտնում է Ազատության հրապարակ
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը նախորդ հանրահավաքից հետո մերժեց Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտը, ինչը ստիպեց շարժմանը այսօր նորից շարժվել դեպի Ազատության հրապարակ:
Նա նշեց, որ բանակցելու են ոստիկանների հետ և հույս հայտնեց, որ Տեր-Պետրոսյանի ելույթը ժողովուրդը կլսի Ազատության հրապարակում: Երթը դեպի Ազատության հրապարակ մեկնարկեց:
Ժողովուրդը Մաշտոց-Թումանյան փողոցներով շարժվում է դեպի Հյուսիսային պողոտա, որի կողմից կփորձի մտնել Ազատության հրապարակ: Ազատության հրապարակը շրջափակված է ոստիկանական ուժերով: Հյուսիային պողոտայի մուտքի մոտ Լևոն Զուրաբյանը փորձում է բանակցել Երևանի ոստիկանապես Ներսիկ Նազարյանի հետ: Նրանց մոտեցավ նաև ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:
Բանակցությունն ավարտվեց
Լևոն Զուրաբյանը բանակցություններից հետո հայտարարեց, որ ժողովուրդը մտնում է Ազատության հրապարակ:
Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ ու ողջունեց ժողովրդին, սակայն ժողովրդի հոսքը դեռ շարունակվում է, և Ազատության հրապարակը աստիճանաբար մարդաշատ է դառնում: Հարթակ են բարձրացել նաև ՀԱԿ-ի մյուս ղեկավարները:
Ոստիկանական ուժերը, որոնք մինչ այդ շրջափակել էին Ազատության հրապարակը, այժմ շարժվում են դեպի Սայաթ-Նովա փողոց, իսկ ժողովուրդը շարունակում է հավաքվել Ազատության հրապարակում, նրանց շարքերը աստիճանաբար խտանում են:
Մեկնաբանել