HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեզմանատնից այրվածքներով բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝  ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

Դեպքի վայրի զննության ժամանակ՝ «Սիլիկյան» գերեզմանատանը, հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:

 Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter