Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել