HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիմակավորված անձը,  ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Գետափնյա գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի աշխատասենյակ և զենքի գործադրմամբ, գազալցակայանի աշխատակից Ա.Գամեյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել զգալի չափերի  գումար, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։ 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter