HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դվին` Հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ». Ցուցահանդես Իտալիայում

Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում քաղաքի սրտում` Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում»,  նոյեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդես, որը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության գործնական աջակցությամբ եւ  Պատմության թանգարանի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացվել են Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական,  տնտեսական եւ հոգեւոր արժեքները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրել են Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Իր ելույթում Ումբերտո Բրոկոլլին նշել է, որ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարեւոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»: Նա ասել է, որ «մենք` իտալացիներս, հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր եւ հայերի մշակույթը մեկ միասնական մշակույթ է»: Բրոկոլլին, բարձր գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, հատկապես առանձնացրել է ճարտարապետության, երաժշտության եւ մանրանկարչության ոլորտները:

Դեսպան Ռուբեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ Դվին քաղաքը աշխարհի ամենահնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է դեռեւս մ.թ.ա 3 հազարամյակին եւ հանդիսացել է արվեստների ու մշակույթի քաղաք:

«4-րդ դարում հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք` Դվինը վերածվեց խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի: Նա հիրավի դարձավ Արեւելքը Արեւմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաք»,- ասել է Ռուբեն Կարապետյանը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ «Հավերժական» քաղաքում առաջին անգամ նման ցուցադրության կազմակերպումը մեծաթիվ իտալացիների ու զբոսաշրջիկների համար փայլուն առիթ է Հայաստանի պատմության ու հայ ժողովրդի հոգեւոր մշակութային կյանքի հետ ծանոթանալու համար եւ բացառիկ իրադարձություն է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության բնագավառում:

Ցուցահանդեսին ներկայացվել են արժեքավոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ` արվեստների եւ մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:

Բացման արարողությանը հայկական ժողովրդական երաժշտության համերգով հանդես  են եկել դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, այնուհետեւ տեղի է ունեցել պաշտոնական ընդունելությունը:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 29-ը եւ այդ ընթացքում ծրագրվում  են մի շարք միջոցառումներ` հռոմեացիներին հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (2)

Edik
shat hetaqrqir er im Hayastani masin texekutyun@
GAGO
Հայասան հիշատակվում է այսոր այս վայրկյանին ՆԵՐԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՍԿԻԶԲՆ Է ՀԱՅՈՑ ԳԱՀԱԿԱԼ:ԳԱԳԻԿ ՄԱՏԵՎՈՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ11/11/2011 at 02:35

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter