Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2015»-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
Րոպեներ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսլի 2015» երգի մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերին (Destiny Chukunyere) իր "Not My Soul" երգով: Հայաստանի ներկայացուցիչ Միկան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ կատարելով «Love» երգը։ Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը:
Հայաստանն իր 8 միավորը տվեց Վրաստանին, 10-ը՝ Սլովենիային, 12-ը՝ Մալթային:
Ի դեպ, Մալթան Հայաստանի հիմնական մրցակիցն էր, սակայն Հայաստանը որոշեց, որ 12 միավորը տա հենց Մալթային: Մալթան Հայաստանին տվեց 7 միավոր:
Այս տարի մանկական երգի մրցույթը տեղի էր ունենում Բուլղարիայի մայրաքաղաքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել