ՀՀԿ-ական պատգամավորը անօրինական գործընթաց է համարում գործարարերի համար՝ ՌԴ ուղարկված և հետ եկած ապրանքների կրկնակի հարկումը՝ԱԱՀ-ով
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում է «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հարց ուղղելով Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին՝ ասաց, որ մինչեւ այսօր չի լուծվել այն հարցը, երբ ապրանքները ուղարկում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով հետ է գալիս՝ կրկնակի ԱԱՀ հարկված:
«Իսկ երբ հիսուն օր հետո է հետ բերվում, ՀՀ-ի սահմանի վրա է հարկվում: Նման բան առաջ չկար: Ուզում եմ նշել, որ ՌԴ-ից ավելի շատ ներմուծվում է, քան արտահանվում: ՌԴ մաքսային սահմանի վրա նույնացման սերտիֆիկատ են ուզում, ՀՀ սահմանի վրա չենք ուզում: Սա անօրինական գործընթաց է գործարարերի համար: Ես անձամբ ձեզ եմ զանգել՝ հարցի լուծման համար»:
Պատասխանելով Սուրեն Կարայանն ասաց, որ երբ ապրանք արտահանվում է ՌԴ, ապա ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ն հետ է վերադարձվում, եթե ՌԴ-ում վճարվել է:
Կարայանի խոսքերով՝ դա բարդ ընթացակարգ է, դրա համար խնդիրներ են ի հայտ գալիս, բայց վերջինս վստահ է, որ այդ խնդիրները կանոնակարգվելու են:
«Հույս ունենանք, որ աշխատանքային քննարկումներ կլինեն, դետեմբերի 21-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ կստորագրվի արձանագրությունը և կկատարվեն փոփոխություններ: Իսկ նույնականացման սերտիֆիակտներ կարող են պահանջել, եթե միասնական մաքսատուրքերից տարբերվող ապրանքներ են արտահանվում: Մյուս ապրանքատեսակների դեպքում իրավունք չունեն պահանջելու»,- ասաց Կարայանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել