HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մովսես Հակոբյանը՝ Բակո Սահակյանի հայտարարության մասին. «Որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, հատկապես, երբ նրանք իմ ղեկավարներն են»

Լիլիթ Թադևոսյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանադրական փոփոխությունների մասին իր կարծիքը կարտահայտի որպես քաղաքացի, իսկ որպես զինվորական իրեն արգելված է:

Իսկ այն հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարարի՝ սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզչությունն արդյոք չի՞ նշանակում, որ բանակին, զինվորներին կպարտադրվի «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, Հակոբյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Կարաք վերահսկեք՝ վերահսկեք: Բայց որևէ մի քաղաքացի պարտադրված չէ գնալու՝ քվեարկել»:

Մեկնաբանելով այն կարծիքները, թե սահմանադրական փոփոխություններով երկրի անվտանգությունն ավելի կուժեղացվի, Հակոբյանն ասաց, որ Զինված ուժերի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել:

Անդրադառնալով նաև այն հարցին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո շրջանառության մեջ դրվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տարածքային զիջումների հաշվին լուծելու թեզը, Հակոբյանն ասաց, որ այդ հարցերով չի զբաղվում, և դա իր պարտականությունների շրջանակից դուրս է:

Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն, Հակոբյանն ասաց. «Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործողությունների նպատակով տրամադրելու առաջարկի կապակցությամբ Մովսես Հակոբյանն ասաց. «Որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, հատկապես, երբ նրանք իմ ղեկավարներն են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter