HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում բացվել է Հայաստանի վաստակավոր ուսուցիչ ազգությամբ եզդի Սայիդ Մուրադովի կիսանդրին

«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին, Արագածոտնի մարզի Սադունց գյուղի դպրոցի բակում տեղի ունեցավ եզդի ազգի նշանավոր զավակներից մեկի՝ Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Սայիդ Մուրադովի կիսանդրու բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին ինչպես Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ արտերկից ժամանաց եզդիներ:
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը արարողության սկզբում նկատեց, որ դպրոցի առջև Մուրադովի կիսանդրին կանգնեցնելու մեծ կարիք կար:
«Այս նպատակին հասնելու համար ես 1999 թվականից մինչև 2014 թվականը դիմեցի իմ ազգականներին՝ վերջինիս կիսանդրին կամ արձանը տեղադրելու համար: Միայն 2014 թվականին մեր ժողովրդի նվիրյալ զավակներից Խուդո Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց օգնելու այս հարցում: Այս գործում անուրանալի է Խուդո Բաքոյանի զարմիկի՝ եզդի հասարակական գործիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանի դերը»,- նշել է Թամոյանը:
Սայիդ Մուրադովը ծնվել է 1912 թվականին Սադունցում (նախկին Քարվանսարա): Մուրադովը բավականին ծանր կյանք է ունեցել: 6 տարեկանում կորցրել է հորը: Բարձր առաջադիմության շնորհիվ նրան ուղարկում են սովորելու Լենինգրադում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում է Ապարանի շրջան և իր ուսուցչական կենսագրությունը սկսում այստեղ: 1939 թվականին ժամանավորապես ընդհատվում է երիտասարդ ուսուցչի մանկավարժական գործունեությունը: Նրան ուղարկում են ռազմաճակատ՝ կռվի: 1941-1948 թվականներին կռվել է Հայրենական մեծ պատերզամում: 1944 թվականին Մուրադովը վիրավորվում է մարտի դաշտում ու վերադառնում տուն՝ շարունակելով իր մանկավարժական գործունեությունը, 1957 թվականից դառնում դպրոցի տնօրեն: Վերջինս արժանացել է ինչպես մարտական, այնպես էլ մակնավարժական տարբեր պարգևների:
Հայտնի մանկավարժի հազարավոր աշակերտներ այսօր պիտանի մարդիկ են ու երախտիքով են հիշում իրենց ուսուցչին:
Հավելենք, որ այս օրերին Հայաստանում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած եզդիներ: Վերջիններս այստեղ են՝ մասնակցելու «Էզդիխանի բարձրագույն խորհրդի» (ԷԲԽ) կազմկոմիտեի հրավիրած «Իմ տունը Էզդիխանն է» խորագրով համաժողովին:
«Էզդիխանի բարձրագույն խորհուրդը» եզդիների ցեղասպանությունից հետո ստեղծված կառույց է, որի նպատակն է աշխարհի տարբեր վայրերում գտնվող եզդիների միավորման միջոցով ձեռնամուխ լինել վերջիններիս խնդիրների լուծմանը, եզդիական մշակույթի և կրոնի պահպանմանը, ինչպես նաև եզդիների հայրենիքում՝ Սինջարում, եզդիների համար անվտանգության գոտու ստեղծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter