
«Qatar Airways»-ը մուտք է գործում հայկական շուկա
2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան - Դոհա ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան «Էթիհադ» ավիաընկերության՝ Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո:
Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել