Կարեն Կարապետյանի մանդատը` Գեորգի Գաբրիելյանին
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Կարեն Վիլհելմի Կարապետյանի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գեորգի Ֆելիքսի Գաբրիելյանին տալու վերաբերյալ և, նշվածով պայմանավորված, համապատասխան փոփոխություն է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 6-ի` «Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N 72-Ա որոշման մեջ:
Օրենքով սահմանված կարգով հանձնաժողովը 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012թ փետրվարի 12-ը և 2012թ. հուլիսի 8-ը:
Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետը կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2011թ. նոյեմբերի 13-ի Տավուշի մարզի Իջևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման տեղեկանք: Տեղեկանքը հանձնաժողովի նիստում քննարկվելուց հետո տեղադրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
ԿԸՀ մամլո ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել