
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» ամռանը կկրկնապատկի չվերթերը
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016 թ. ամռանը կրկնապատկել չվերթերը Երևանի ուղղությամբ: Այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հուլիսի 15-ից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» ամեն օր կկատարի երկրորդ չվերթը: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Այժմ քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ` «YAN AIR» ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել