HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիակի ինքնությունը պարզվել է

Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը (նկարում):

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ և համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երևան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter