HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին: Կառավարության ղեկավարը բարձր գնահատելով Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի իրականացրած ծրագրերը՝ ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը գնալով ամրապնդվում են: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ տպավորված է տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում Հայաստանում իրականացվող օրինակելի քաղաքականությամբ: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահն  ասել է, որ այն լուրջ ազդեցություն կարող է թողնել համաշախարհային տնտեսության մեջ մեր երկրի դերակատարության բարձրացման գործում: 

Այնուհետև, կողմերը քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդիական ճարտարագիտական ուսումնական լաբորատորիաների հիմնմանը և դրանք բարձրակարգ սարքավորումներով համալրելուն, ինչպես նաև Գյումրու տեխնոպարկում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հնարավոր գործունեությանը վերաբերվող հարցեր: 

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ջեյմս Թրուշարդի այցելությունը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter