HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ

Բնապահպանության նախարարության, նախագահի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի (Ծովագյուղ համայնք) գետաբերանին նոյեմբերի 27-ին իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: 

Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության  2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի  միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter