
«Ֆերոն» ընկերությունը զենքի արտադրության լիցենզիա է ստացել
Կառավարության այսօրվա որոշմամբ` «Ֆերոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով ստացել է զենքի արտադրության լիցենզիա:
ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:
Հաշվի առնելով վերը նշվածը կառավարությունը նպատակահարմար է համարել ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա:
Ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին որոշմամբ, ըստ կառավարության, հնարավորություն կստեղծվի արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել