HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ Տավուշի և Լոռու մարզերում

Նոյեմբերի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում այրվել է 50 քմ, Բերդ քաղաքի «Չաղրավ» կոչվող հանդամասում՝ 3000 քմ, Խաշթառակ գյուղի վերջնամասում` 3000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ 50 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նոյեմբերի 28-ին, ժամը 05.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում` եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.12-ին, մարվել՝ 07.09-ին: Այրվել է Զ. Դ.-ին պատկանող անասնագոմի (45 քմ) տանիքից 18 քմ հատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter