Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավեց 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նախ պոկեց 180 կգ, այնուհետ գլխավերևում պահեց 186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ղազախ Ալեքսանդր Զայչիկովը:
Իսկ Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, որը հանդես էր գալիս C խմբում, պոկում վարժությունում բարձրացրեց 97 կգ, իսկ հրումում կարողացավ բարձրացնել 120 կգ: Երկամարտի 217 կգ արդյունքով նա C խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ընդհանուր խմբում Պողոսյանը 21-րդն էր:
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել