HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Մենք ի՞նչ ունենք, որ հլը էֆեկտիվ չօգտագործենք». ԳԱԱ նախագահը հերքում է

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լուրջ չի վերաբերվում գիտությանն ուղղված միջոցները մսխելու վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչեցվող մեղադրանքներին: «Մենք ի՞նչ ունենք, որ հլը էֆեկտիվ չօգտագործենք»,- երեկ «Հայացք»-ի թղթակցի հարցին հարցով պատասխանեց ակադեմիայի նախագահը:

Նա նման խոսակցությունները դատարկաբանություն է համարում: «Հիմա դա պարզելու համար նախ պետք է իմանալ, թե ով է ասում: Թող այդ ասողը ճիշտն իմանա, գա մեզ ասի, որ ես էլ ձեզ ասեմ: Այդ սուղ միջոցներով մեր գիտական արդյունքները տարածաշրջանում առաջին տեղն են գրավում (փաստաթղթեր կան, կարող եմ ցույց տալ): Մեր աշխատանքներին արված հղումները, որոնք կոչվում են ցիտելու ինդեքս, ամենաբարձրն են, անգամ Ռուսաստանի ցուցանիշներից են բարձր»,- ընդգծեց ԳԱԱ նախագահը:

Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե 2012 թ. պետբյուջեով գիտությանը հատկացվելիք գումարի չափից գո՞հ է: «ՀՆԱ-ի ընդամենը 0,22%-ն է հաջորդ տարի հատկացվելու գիտությանը»,- դժգոհեց Մարտիրոսյանը: Հարցին, թե քանի տոկոս հատկացման դեպքում գիտության ոլորտում լավ արդյունք կունենանք, ակադեմիայի նախագահը պատասխանեց. «Եթե ուզում են գիտությունը լավ զարգանա, ՀՆԱ-ի 1%-ից պակաս չպետք է լինի ոլորտի հատկացումը: Եթե 1%-ից փոքր է, այդ երկրի գիտությունը կմահանա»:

Ռադիկ Մարտիրոսյանը ոլորտի գերխնդիր է համարում քիչ ֆինանսավորումն ու երիտասարդ գիտնականների պակասը: Նրա խոսքով` գիտությունից այսօր արտահոսք չկա, գիտնականներն արտագաղթել են հիմնականում 90-ական թվականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter