«Հայկական ժամանակ». իմիտացիայի զոհը
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունն ընդգրկված է ՀՀ իշխանությունների «գովազադային պաշտոնանկությունների» ցանկում և դառնալու է Սերժ Սարգսյանի առաջիկա քավության նոխազներից մեկը:
Այս պաշտոնանկությունը իշխանական քարոզչությունը ներկայացնելու է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում, որը հասունացնելու համար իշխանական օղակներին, այդ թվում` ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, հրահանգվել է հակամարտության մեջ մտնել Մկրտումյանի հետ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը նրանից հրաժարականի դիմում պահանջելու հիմնավորված պատճառ կունենա:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Մկրտումյանն իմացել է վերահաս վտանգի մասին, և դա է պատճառը, որ չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին, նույնիսկ` անձնական վիրավորանքներին:
Մասնավոր զրույցներում Մկրտումյանն ասում է, որ չի պատրաստվում պատասխանել իր հասցեին հնչած և հնչող հայտարարություններին, քանի որ չի ցանկանում, որ իրենով նախընտրական քարոզարշավ իրականացնեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել