
Օդանավակայանում հայտնաբերված Սերբիայի քաղաքացին հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Սերբիայի Հանրապետության քաղաքացի Ա. Գ.-ին։ Վերջինս 2015 թ․ հունվարի 16-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր համակարգչային հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ա. Գ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել