«ՉԻ». որտե՞ղ են գրվում ՍԴ որոշումները
ՀՀ ԳԱԱ րեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը որպես գաղտնիք տեղեկացրել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն իր աշխատասենյակում է գրվել:
«ՉԻ» - տվյալ դեպքում խնդիրն այն չէ՝ չի՞շտ էր այդ որոշումը, թե՞ ոչ, կամ ընդհանրապես արժե՞ր ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ չարժեր:
Բանն այն է, որ պարոն Սաֆրաստյանը մի շատ կարեւոր իրողություն է բացահայտում, այն է՝ Սահմանադրական դատարանի որոշումների տեքստերը բոլորովին այլ վայրերում են գրվում եւ պատրաստի դրվում են ՍԴ նախագահի սեղանին: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե Սահմանադրական դատարանը բարձրագույն ատյանն է եւ ինքնուրույն որոշումներ է ընդունում:
Ի՞նչ երեշխիք կա, որ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման տեքստն էլ, օրինակ, Սերժ Սարգսյանի գարաժում չի գրվել՝ թիկնազորի պետի ավտոմեքենայի «կապոտի» վրա: Եթե ՍԴ «գործառույթը» պատրաստի որոշումները վավերացնելն է, ի՞նչ տարբերություն, թե որտեղ են գրվել դրանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել