HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Կիրակոսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենին

Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին երեկ հանձնել է իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: 

Գլխավոր տնօրենն իր գոհունակությունն է հայտնել ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձել է ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: 

Դեսպան Կիրակոսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը եւ անդրադարձել գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter