HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշտանգում կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին հիշյալ հիմնարկի ծառայողը բռնություն է կիրառել իր նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 8-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են կատարել իր խցում, այդ ժամանակ վերջիններս բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոտնձգությունները դադարեցնելու նպատակով ինքը ստիպված գրպանից հանել է ածելին և կատարել ինքնավնասում, որից հետո բռնությունները դադարեցվել են:

Հիշյալ դեպքից ժամեր անց նույն հիմնարկի մեկ այլ ծառայող սպառնացել է առողջությանը վնաս պատճառել, հասցնել ինքնասպանության, և ձեռքի առարկայով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter