Թուրքիայի մեծ ազգային ժողովի hայ պատգամաւորների գործունեութիւնը ուշադրութեան կենտրոնում
Նոյեմբերի 1-ի ընտրութիւնով Թուրքիայի մեծ ազգային ժողովի (ԹԱՄԺ) կազմի մէջ ընդգրկուած հայ պատգամաւորների աշխատանքին հետեւելու եւ համայնքի սպասելիքների մասին նրանց տեղեկացնելու համար մոնիտորինգի խումբ է ստեղծուել։
Այս նախաձեռնութեան հեղինակ Բոյաջըգյուղի Սուրբ Երից Մանկաց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազարեթ Օզսահակեանը նշել է, որ այս նախագիծը իրականացնելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի մոնիտորինգի խմբերից է ոգեշնչուել։
Օզսահակեանը ասաց․ «Մոնիտորինգի խումբը ստեղծուեց, երբ երեք պատգամաւորներն էլ ընդունեցին այս ծրագրին իրենց մասնակցութիւնը։ Կարծում եմ, որ այս խումբը պատգամաւորների և հասարակութեան միջեւ երկխոսութեան և համակարգման տեսանկիւնից շատ օգտակար է լինելու»։
Թուրքական խորհրդարանի հայ պատգամաւորներ Կարո Պայեանի, Սելինա Դողանի և Մարգար Եսաեանի աշխատանքները հետեւելու նպատակով ստեղծուած այս խմբին կարող էք անդամագրուել «[email protected]» հասցէին էլեկտրոնային նամակ ուղարկելով։
Խմբում սկզբում երդման արարողության և խորհրդարանի նախարարի ընտրության մասին է տեղեկություններ տարածվել, իսկ ԹԱՄԺ-ի աշխատանքները սկսելուց հետո, պատգամավորներին դպրոցների «առևտրային կազմակերպություն» համարվելու հացի շուրջ նախաձեռնություններով հանդես գալու պահանջներ են ներկայացվել։
Օզսահակեանը նշել է, որ պատգամաւորները կարող են խմբի միջոցով հետեւել և տեղեկանալ հասարակութեան սպասելիքներին։ Նա խմբում գրառում է արել․ «Փոքրամասնութիւնների հինադրամները արդէն երեք տարի է ղեկավար խորհրդի ընտրութիւններ չեն կարողանում անցկացնել։ Չեղեալ հայտարարուած ընտրութեան կանոնակարգը երեք տարի է չի թարմացւում։ Սահմանադրութեան համաձայն սա հանցագործութիւն է։ Ակնկալում ենք մեր պատգամաւորների օգնութիւնը։ Խնդրում եմ, խարհրդարանում քայլեր ձեռնարկէք այս թեմայի շուրջ»։
Օզսահակեանը նշեց․ «Առայժմ միայն Սելինա Դողանից ենք պատասխան ստանում։ Առաջիկայ օրերին մեր միւս պատգամաւորները էլ են սկսելու խումբն ակտիւօրէն օգտագործել։ Շատ կարեւոր է, որ երեք պատգամաւորներն էլ իրենց համաձայնութիւնը են տուել այս նախաձեռնութեանը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել