
Քաղաքապետարան. «Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են»
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները:
Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, լիարժեք երթևեկելի են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել