HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և սաստիկ քամի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն:

Սաստիկ քամի և ցածր տեսանելիություն է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում, Թալինի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում: Վարդենյաց լեռնանցքում նաև տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter