Տանզանիացու փողերը լվացել է
Հայ իրավապահները պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Անժելա Քամարան 2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան գնով ավիատոմսեր վաճառելու պատրվակով օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից «Սիբիր» ավիաընկերությանը տոմսերի ամբողջ գինը փոխանցելու և ՀՀ-ում ուղևորներից կանխիկ գումարը վերցնելու եղանակով, ինչի արդյունքում օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված գումարները:
«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել