HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրանաշենի ոլորանները խիստ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը:

Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց: Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter