HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հորդորը վարորդներին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր հանրապետությունում և Երևան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում:

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, ովքեր անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռայինով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:

Հիշեք, ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter