HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնոլոգիական մեծ հեղափոխական Ստիվ Վոզնյակը` ՀՊՃՀ պատվավոր դոկտոր

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակին եւ նրա տիկնոջը` Ջանեթ Վոզնյակին:

Հարժեւորումն տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակի համաշխարհային ակնառու ներդրման եւ ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) կատարած նրա այցելության` ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Ստիվ Վոզնյակին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստը բացել է ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասել է. «Մենք շոյված ենք, որ պարոն Վոզնյակն իր ծանրաբեռնված օրակարգում տեղ է հատկացրել մեզ համար եւ այցելել ՀՊՃՀ»:

Վոզնյակն ասել է. «Մեծ պատիվ է ՀՀ-ում իմ գտնվելը. այս համալսարանը մեծ նշանակություն ունի ինձ համար, ինչպես աշխարհի ցանկացած այլ պոլիտեխնիկական բուհ: Վաղ հասակում եմ հասկացել, որ պետք է ճարտարագետ դառնամ, քանի որ ճարտարագետներն են, որ կարողանում են ինչ-որ բան ստեղծել, արարել: Մեր կյանքը լի է եղել եւ շարունակում է լեցուն մնալ տեխնոլոգիաներով: Ես սիրահարված եմ համակարգչին, որովհետ կարող եմ այն ծրագրավորել: Ասեմ, որ իմ ջանքերը կիրառել եմ դեռեւս Սառը պատերազմի ժամանակ: Այն ժամանակ ես մտածում էի, որ եթե որեւէ մեկը քեզ վնասում է, ապա պարտադիր չէ, որ դու էլ նույն կերպ պատասխանես: Այդ իսկ պատճառով ես այսօր հպարտ ու պարզ կանգնած եմ ձեր առջեւ: Երեկ երբ հանդիպեցի կաթողիկոսի հետ, վերհիշեցի ուսանողական տարիներս, երբ ինձ ներշնչում էր ոչ միայն գիտությունը, այլ նաեւ հավատքը»:

Ամփոփիչ խոսքում ռեկտորն ասել է, որ Վոզնյակի հաջորդ այցելության ժամանակ նա վստահաբար ականատես կլինի այս համագործակցության արդյունք` ՀՊՃՀ ձեռքբերումներին: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter