Քննարկվել են Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման հեռանկարները
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության գյուղատնտեսության նախկին նախարար, Հորդանանյան Բադիայի զարգացման Հաշիմյան հիմնադրամի տնօրեն Սայիդ ալ-Մասրիին, Խայրաթ Բլադի ընկերության տնօրեն Վալիդ Սայիդին, Հորդանանում ՌԴ պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտիչևին և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանին:
Այս մասին տեղեկացնում է ծառայությունը:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել մեր հանրապետությունից թե Հորդանան, թե արաբական այլ երկրներ մանր եղջերավոր կենդանիների արտահանման հնարավորությունն և գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարները: Ծառայության պետը նշել է, որ մեծ է անասնաբուծությունը մեր երկրում զարգացնելու ներուժը, և կառավարությունն այսօր քայլեր է ձեռնարկում արտահանման ուղղություններն ընդլայնելու և ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ: Մանրամասն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել