HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի հանքավայրի շահագործումը կվերսկսվի 325մլն դոլար ներդրմամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով: Նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ:Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: Նա նշել է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 մլն դոլարի ներդրում:

Նախարարի խոսքով՝ դրան գումարներ են ավելացնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար: Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter