HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում աճել է տրամադրված վարկերի ծավալը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է «ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքն ըստ մարզերի» վերլուծությունը:

2014 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, ըստ վերլուծության, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում վարկերի ընդհանուր աճի տեմպը գերազանցել է Երևանում վարկերի աճի տեմպը. վարկային ներդրումները Երևանում աճել են 6.3%-ով (77.8 մլրդ դրամով), իսկ ՀՀ մյուս մարզերում և ԼՂՀ-ում միասին՝14.3%-ով (89.9 մլրդ դրամով): 
ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հիմնականում աճել են արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերին տրամադրված վարկերը: Հաշվետու տարվա ընթացքում 1.6 տոկոսային կետով նվազել է վարկային ներդրումների կենտրոնացվածությունը Երևանում և կազմել 64.8%:
Ավելացել է միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վար­­կերի կշիռը ընդհանուր վարկերում՝ կազմելով 14.2%: Գրեթե բոլոր ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում աճել են տարածքային հասանելության ցուցանիշները՝ 1 շնչին և 1 մասնաճյուղին բաժին ընկնող ավանդների և վարկերի ծավալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter