Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը
Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցելհանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ: Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներինմանրամասն տեղեկություններ են ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանիկողմից սանձազերծված պատերազմի, Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև հանրապետությունումներկա զարգացումների մասին:
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իրելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝ շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդուիրավունքների և ազատ մամուլի դրսևորում, ինչը հարևան Ադրբեջանի լրիվհակապատկերն է»: Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախի ձեռքբերումներին և երկրի առօրյային:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել