HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դինքի գործով դատավարությունում փոխհատուցում

Մատուցած թերի ծառայությունների պատճառով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու:

«Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի դատավարությունը և հարցաքննությունը շարունակվում է: Պետական խորհուրդը հաստատել է Դինք ընտանիքի փոխհատուցման գործը: Թերի ծառայությունների պատճառով ներքին գործերի նախարարությունը Դինք ընտանիքին փոխհատուցում է վճարելու:

Երվանդ Դինքը և Խոսրով Դինքը Հրանտ Դինքի սպանության հարցում ներքին գործերի նախարարության մատուցած թերի ծառայությունների պատճառով փոխհատուցում էին պահանջել: Ստամբուլի 10. վարչական դատարանը 2010թ. հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացրել, ըստ որի ներքին գործերի նախարարությունը 100 հազար թուրքական լիրա փոխհատուցում պետք է վճարեր:

Ստամբուլի 10. վարչական դատարանի փոխհատուցման որոշումը բողոքարկելու համար  ՆԳՆ դիմել էր պետական խորհուրդ: Պետական խորհուրդը մերժել է ՆԳՆ բողոքարկումը:

Ակոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter