Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ աշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:
Համաձայն նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ մասնաշենքի կապիտալ նորոգումը սկսվել է մեկ տարի առաջ: Իրականացվել են շինարարական աշխատանքներ, մասնաշենքը հագեցվել է հաշմանդամների տեղաշարժի համար նախատեսված սարքավորումներով, մշակվել են համակարգչային տեղեկատու ծրագրեր, որոնք կօգնեն դիմողներին առանց ժամանակ կորցնելու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայցից հետո տվել է համապատասխան ցուցումներ, հանձնարարականներ վարչության աշխատակիցներին՝ միշտ պատրաստակամորեն ընդունել այցելուներին` կիսելով նրանց հոգսերն ու խնդիրները:
Հաշմանդամների օրվան նվիրված ցերեկույթ է կազմակերպվել կամերային երաժշտության տանը, որտեղ հաշմանդամություն ունեցողների հարցերին պատասխանել է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել