HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Նախարարությունը հավաստիացնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լուսանկարը՝ http://mtc.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter