Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առավոտյան ԼՂՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ 04.12.2015թ.՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել