HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրաբիզնեսով զբաղվող մեքսիկական խմբավորումը ևս մեկ բլոգերի է գլխատել

France-Presse գործակալությունը հաղորդում է, որ մեքսիկական Նուեվո-Լարեդո քաղաքում գտել են գլխատված տղամարդու դիակ: Իսկ Associated Press-ը ճշգրտում է, որ դիակը հայտնաբերվել է կենտրոնական փողոցներից մեկում գտնվող հուշարձանի մոտ:

Դիակի կողքին գտել են գրություն, որում զոհի սպանության պատճառ է նշվում սոցիալական ցանցերում նրա տարածած հաղորդագրությունները: Սպանվածը Nuevo Laredo en Vivo կայքի մոդերատորն էր: Կայքում տեղ էին գտնում թմրամիջոցների վաճառքով զբաղվողների մասին ծայրահեղ հաղորդագրություններ: Բացի դրանից՝ կայքում հնարավորություն կա իշխանություններին ուղարկել տեղեկություններ հանցավոր բիզնեսի, մասնավորապես, թմրադեղերի տեղական վաճառքի մասին:

Այս տարվա սեպտեմբերի 26-ին գլխատել էին նաև Նուեվո-Լարեդո քաղաքի տեղական թերթերից մեկի աշխատակցուհուն: Համաձայն թողած գրության՝ սպանության պատճառը աշխատակցի ակտիվությունն էր Nuevo Laredo en Vivo-ում:

Գրության մեջ վկայակոչվում էր նաև թմրաբիզնեսով զբաղվող «Զետաս» կառույցը, որը գործում է Նուեվո-Լարեդո քաղաքում: Associated Press-ի հաղորդմամբ, երկու զոհերն էլ հայտնաբերվել են նույն վայրում:

Նոյեմբերին YouTube-ում հայտնվել է մի տեսագրություն, որում անհայտ անձը Anonymous հակերական միության կողմից «Զատես»-ից պահանջել էր բաց թողնել հակերին, որին բռնի ուժով պահում էին: Հակառակ դեպքում, տեսագրության անձը նոյեմբերի 5-ին խոստանում էր հրապարակել այդ խմբավորման աջակիցների՝ ոստիկանների, լրագրողների և տաքսիստների անձնական տվյալները:

Հետագայում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Anonymous-ի տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները հետաձգել են «օպերացիան», իսկ հետո տեղեկություններ էին ստացվել, որ «Զատես»-ը բաց է թողել գերի վերցրած հակերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter