Մեկ օրում հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց
«Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ»,- գրված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /29 արկ/, 82 /82 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /8 արկ/, ՌՊԳ-7 /1 արկ/ և «Մուխա» տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել