
Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելիս
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Մարգարիտա Մարտիրոսյանի՝ «168 ժամ» թերթում տպագրված «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» մասին հայցը: Սակայն այս անգամ էլ նիստը հետաձգվեց մինչև Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «168 Ժամ» թերթում տպագրված հոդվածների կապակցությամբ Արտաշատի բնակչուհի Մ. Մարտիրոսյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջով:
Հերթական նիստի օրը կողմերին գրավոր կծանուցվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել