HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիլ Մանը բրիտանացի ամենաազդեցիկ Twitter-լրագրողն է

Sky News հեռուստաընկերության լուրերի խմբագիր Նիլ Մանը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է վերջին ժամանակների ամենաազդեցիկ Twitter-լրագրողը: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով այն հետազոտությանը, որը կատարել են Tweetminster կայքը եւ Portland գովազդային գործակալությունը:

«Լրատվական «թվիթ»-ների ինդեքս» հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 330.000 «թվիթ», որոնք գրվել են հունիս-սեպտեմբեր ամիսներին: Դրա արդյունքներով Tweetminster-ը հրապարակել է ամենացիտվող 50 լրագրողների անունները:

Նիլ Մանի Twitter-հաշիվը՝ @fieldproducer, հավաքել է ավելի քան 100.000 հղում եւ հիշեցում: Մանը այսպիսի հաջողությունը համարել է իր «կարիերայի պիկը»: Մանից բացի՝ ցուցակում հայտնվել են նաեւ այնպիսի ազդեցիկ Twitter-լրագրողներ, ինչպիսիք են Բեն Գոլդեյքրը, Ռորի Սելան-Ջոունսը եւ Կրիշնան Գուրի-Մերտին:

Ինչպես գրում է Journalism կայքը, ցուցակում հայտնվել է 17 լրագրող The Guardian-ից, 10-ը՝ The Daily Telegraph-ից եւ 8-ը՝ BBC-ից: Ամենաշատ գրառումները՝ 100.000, արել է The Guardian-ը: Բացի այդ՝ @mediaguardian  հաշիվը ամենաազդեցիկ լրագրողական միկրոբլոգների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter