HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղում ընտրությունները հանգիստ են անցնում

Գեղարքունիքի մարզի 23 ընտրատարածքի Ծովագյուղի 23/18 ընտրատեղամասում, որը տեղակայված է 14 փողոց, շենք 10 մանկապարտեզի շենքում,1569 ընտրողից առավոտյան 9:12-ի դրությամբ ընտրել է մոտ 30 մարդ: Այս մասին հաղորդեց հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը:

«Եղանակը ցուրտ է, կգան դեռ, հիմնականում տղամարդիկ են եկել: Նորմալ է ընթանում, հուսով եմ,  խախտումներ չեն լինելու: Հիմնականում անձնագրերով են ընտրել, նույնականացման քարտերով դեռ չեն ընտրել»,-հայտնեց Ծովագյուղի 23/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ղազարյանը:

Ընտրությունը մինչ այս պահը հանգիստ է անցնում: Ծովագյուղում մյուս ընտրատեղամասը` 23/19-ը, տեղակայված է միջնակարգ դպրոցի շենքում` 24 փողոց, 5 նրբանցք, շենք 70 հասցեում:

Արփինե Մինասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter