HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5/28 ընտրատեղամասի հասցեն փոխվել է

Առավոտ վաղ քաղաքացիներից ոմանք շտապում են Դավիթ Անհաղթ առևտրի կենտրոն, որտեղ նախկինում գրանցված էր 5/28 ընտրատեղամասը: Շինության սեփականաշնորհման պատճառով այն այժմ տեղափոխվել է Բաղրամյան 76 հասցե: Այս ընտրատեղամասում գրանցված քաղաքացիներից մեկը, մտնելուն պես, բարկացավ՝ «Դժվար է սլաքներով ցույց տաք, որ ընտրատեղամասը այստեղ է: Գնացել ենք այնտեղ, նոր իմացել, որ փոխվել է:  Անգամ ծանուցում չեն ուղարկել: Միշտ այն ընտրատեղամասում ենք քվեարկել»:

Ընտրատեղամասի հիմնական ցուցակում հաշվառված է 1866, իսկ լրացուցիչ ցուցակում ՝ 10 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ 09:30-ի դրությամբ արդեն քվեարկել է մոտ 30 ընտրող: Ընտրատեղամասում դեռևս կա երկու վստահված անձ՝ Հայ Հեղափոխական Դաշնակությունից և ՀԱԿ-ից: 

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter