HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգու «Մաստեր պլանի» նախագիծը ներկայացվել է Տարոն Մարգարյանին

Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչները եւ միջազգային ճանաչում ունեցող լանդշաֆտային ճարտարապետները Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին են ներկայացրել Երեւանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի նախագիծը: 

Կարեւորելով 70-ամյա կենդանաբանական այգու դերը որպես երեւանցիների ժամանցի հաճախելի եւ սիրված վայր՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նոր լուծումների, ենթակառուցվածքների ներդրման եւ այդչափ ինքնատիպ ձեւավորման պարագայում Երեւանի կենդանաբանական այգին կդառնա նաեւ կրթադաստիարակչական եւ բնապահպանական ակտիվ գործող կենտրոն:

«Մենք ուզում ենք բարեփոխումներ եւ աշխատանքների որակական փոփոխություններ տեսնել: Զարգացման ծրագրերին զուգահեռ նախատեսում ենք նաեւ Կենդանաբանական այգում ներդնել կառավարման նոր ձեւ, որը կնպաստի հնարավոր ներդրողների հետ ավելի արդյունավետ աշխատելուն», - հավելել է Տարոն Մարգարյանը: 

Հյուրերը շեշտել են, որ Երեւանի կենդանաբանական այգու ռելիեֆային առանձնահատկությունը եւ կենդանական ու բուսական բազմազանությունը ինքնին մեծ հնարավորություն են ծրագիրը հաջող իրականացնելու համար:

«Տարածաշրջանը կարիք ունի նման ծրագրերի իրականացման: Եթե Երեւանը գերազանցի իր «Մաստեր պլանով», ապա բավականին առավելություն կունենաք»,- նշել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը՝ ներկայացված նախագիծը գնահատելով տնտեսական տեսանկյունից: Նա նշել է նաեւ, որ խումբը, որը կամավորական սկզբունքով է աշխատում Երեւանի կենդանաբանաակն այգու տնօրինության հետ, պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:

Քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը առանձնահատուկ շնորհակալություն է այտնել Հայկ Բալյանին՝ Երեւանի կենդանաբանական այգուն ցուցաբերած ուշադրության եւ մեծ աջակցության համար եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվի այս գեղեցիկ նախագիծը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter